ՀԲԸՄ Պլովդիվի «Երազանք» պարային խմբի 23 անդամները մեկ շաբաթ շարունակ շրջեցին Հայաստանի տեսարժան վայրերով, ծանոթացան Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությանը: Շնորհիվ ՀԲԸՄ եւ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Նորքի հայորդյաց տան ջանքերի՝ երիտասարդները սովորեցին հայկական ժողովրդական նոր պարեր, որին հաջորդեց պարախմբի՝ Հայորդյաց տան սաների հետ համատեղ ելույթը Հայրավանքում:
Հայրենիք կատարած այցի շրջանակներում երիտասարդները հանդիպեցին նաև ՀՀ մշակութային վաստակավոր գործիչ, «Բերդ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Կարեն Գեւորգյանի հետ: