Փնտրվում են այս լուսանկարի մարդկանց հարազատները:
Այս մարդիկ ցեղասպանության ժամանակ փախել են Վանից։ Նկարի մեջ են փնտրողի տատիկը՝ Կարինե Տեր Բարսեղյանը եւ նրա ամուսին Գեւորգ Տամակյանը, տատիկի քույրը՝ Սիրարփին եւ մայրը՝ Մարիամը։
Նրա եղբայր Նշանն ու նրա կին Վարդանուշը (վերեւի աջ անկյունում) հետագայում եկել են Երևան։
Նշան Տեր-Բարսեղյանն ունեցել է 4 զավակ՝ Garlig, Lida, Nevart եւ Rakel.
Լիդան ամուսնացել է Կարապետ Մուրադյանի հետ եւունեցել 4 երեխա՝ Արշակ, Համազասպ, Սամվել եւ Սարգիս։
Մինչև 1970-ականները Լիդայի հետ եղել է նամակագրական կապ։
Նրանց վերջին հայտնի հասցեն եղել է Yerevan, 69 Upper Gastello, 4th Street, Building #10, House #45։
Եթե որևէ մեկն ունի որևէ տեղեկություն Լիդայի կան նրա ընտանիքի անդամների մասին, խնդրում ենք տեղեկացնել, որպեսզի բարեկամները կարողանան գտնել իրար։
Օվսաննա Հովսեփյան