image

«Փաշինեանը որ մնայ, հաստատ պատերազմ է լինելու». Քոչարեան

«Փաշինեանը որ մնայ, հաստատ պատերազմ  է լինելու». Քոչարեան

Փաշինեանը, որ մնայ՝ հաստատ պատերազմ պիտի ըլլայ։ Այս մասին «Մեծ քաղաքականութիւն» փոտքասթի ժամանակ ըսած է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոպերթ Քոչարեանը։

«Այս վիճակում ի՞նչ պիտի անի ամէն ինչում ձախողած Նիկոլ Փաշինեանը, ի՞նչ պիտի ասի՝ այս մարդը պիտի ժողովրդին շանտաժ անի, պիտի վախեցնի պատերազմով, ուրիշ ի՞նչ ասի, ո՞ր թեմայի շուրջ ինքը կարող է նստել եւ լուրջ խօսել։ Մեծ վտանգը ինքն է, ինքը որ մնայ՝ հաստատ պատերազմ է լինելու։ 

Պարադոքսալը այստեղ նա է, որ ինքը փորձում է այդ պատերազմի վտանգը կապել մի մարդու հետ, որի նախագահութեան ժամանակ ամէնից խաղաղ տարիներն էին: Ես այդ միտքը կրկնեմ, գոնէ մէկ, միջին ծաւալի միջադէպ չենք ունեցել սահմանների վրայ, փորձ նոյնիսկ չի եղել որեւէ բան որեւէ տեղ անելու»,-ըսած է Քոչարեանը։