Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում նշել են Քաջարանի պատվավոր քաղաքացի, Հայրենական մեծ պատերազմի վետերան Արշալույս Թադեւոսյանի ծննդյան 100-ամյակը: Մարզպետը, համայնքապետն ու հյուրերը շնորհավորել են մեկդարյա կյանքի պատմություն ունեցող Արշալույս տատին, որ նաեւ Հայրենական մեծ պատերազմին մասնակից հազարավոր քաջարանցիներից միակ կենդանի վկան է այսօր: Նրանք 100-ամյա կնոջը մաղթել են առողջություն՝ միշտ շրջապատված թոռներով, ծոռներով եւ հարազատներով:
