Թոմաս Թորգոմյանն ու Աննա Պրիխոդկոն մոնրեալցի ուսանողներ են, որոնք արցախյան 44-օրյա պատերազմից հետո որոշեցին անմասն չմնալ Հայաստանին օգտակար լինելու ջանքերից։ Որոշումը շուտով վերաճեց նախաձեռնության, որն իրականացվեց ՀԲԸՄ Մոնրեալի հետ համագործընկերությամբ, եւ որի արդյունքում Երեւանի թիվ 160 ֆրանսալեզու միջնակարգ դպրոցին նվիրաբերվեցին 20 նոր համակարգիչներ՝ խթանելու ֆրանսերենի եւ ֆրանսիական մշակույթի տարածումը Հայաստանում։ Երիտասարդներն անձամբ ներկա էին այդ արարողությանը եւ ջերմ ընդունելության արժանացան դպրոցի անձնակազմի եւ աշակերտների կողմից։
