Նատալի Գալստյան, խմբավար
Սիրելի հայե՛ր.
Խնդրում եմ, մի՛ շտապեք քննադատել չիմացածը, չտեսածը:
Բոլորս ենք կոտրված...
Բայց ՊԵՏՔ է ոտքի կանգնել, ապաքինվել:
Մեր ապագա սերունդը ավելի առողջ է մտածում. Խավարից լույս է պետք փնտրել և տեսնել:
Փորձենք չմթագնել առանց այն էլ մեր տխուր իրականությունը:
Համամիտ եմ, վարչապետի անհեթեթ և սխալ կառուցված խոսքը կարող է հունից հանել յուրաքանչյուրիս:
Բայց, Սեպտեմբերի 21-ին տոնախմբություն և խրախճանք չի լինելու:
Այսօր նվագախմբում նվագող՝ պատերազմի մասնակից տղաները, ընկեր և եղբայր կորցրած երիտասարդները, ինչպես նաև ես, հաստատ մի անձի համար չե՛նք նվագում: Եվ վստահ եղե՛ք, խոնարհվում ենք և հարգում մեր ընկերների հիշատակը...ովքեր կյանքը տվեցին Անկա՛խ Հայաստանի համար:
Չափազանց դժվար էր համաձայնվել նշել ( ոչ՛, թե տոնել) մեր Անկախության 30 տարին: Իրականում «սիրտ չունի» մեզնից ոչ մեկ: Բայց մեզ ուժ է պետք:
Մեր հայրենիքի Անկախության օրը պե՛տք է նշվի:
Եվ մենք պատրաստ ենք գոնե երաժշտությամբ, թեկուզ մի փոքր լույս տարածել:
Դե՛, քննադատե՛ք:
Այդ օրը Խաչատրյանի, Տերտերյանի, Մանսուրյանի, Էդգար Հովհաննիսյանի և Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները պե՛տք է հնչեն:
Գիտեմ, դժվար է: Սակայն փորձեք այլ կողմից նայել:
Ժողովուրդ ջան, մեր Հայաստանի Անկախության օրը ԼՌԵ՞ՆՔ...
Հ.Գ. Հրավառություն չի՛ լինելու:
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսուիլ