Մեղրիէն Ագարակ ճանապարհին անցակէտ տեղակայուած է . Yerevan.today

Մեղրիէն Ագարակ ճանապարհին անցակէտ տեղակայուած է . Yerevan.today

Yerevan.today-ը գրած է. «Հայաստանում այլեւս մի համայնքից միւսը գնալիս ստիպուած էք մաքսակէտերով կամ անցակէտերով անցնել կամ շրջանցել ճանապարհը՝ առանց խոչընդոտ անցնելու համար։

Լուսանկարը Մեղրի-Ագարակ ճանապարհից է։ Ռուս խաղաղապահներն արդէն հսկում են ճանապարհը եւ բոլոր քաղաքացիներին կանգնեցնում, ստուգում, նոր բաց թողնում։

Այս մասին ՀՀ քաղաքացին նախապէս չի տեղեկացուել։ Ագարակ այցելելիս քաղաքացիները յանկարծակի բախուել են այս խնդրին։ Ու կառավարութիւնը դեռ որեւէ բացատրութիւն չի տուել։ Yerevan.Today-ը կը փորձի կառավարութիւնից պարզաբանում ստանալ իրավիճակի վերաբերեալ։

Նշենք, որ սա արդէն երրորդ խոչընդոտն է Սիւնիքում։ Կապան-Ճակատեն, Գորիս-Կապան ճանապարհից յետոյ սա արդէն երրորդն է։ Մի տարբերութեամբ, որ առաջին երկուսը զաւթել են ատրպէյճանցիները։

Աւելին, Հայաստանի մայրուղիներում կար հատուած, որտեղ ԱԱԾ աշխատողները վարորդներին կանգնեցնում էին ու յորդորում արագ քշել, որպէսզի գերի չընկնեն։

Այսքանով ամէնը չի աւարտւում։ ՀՀ կառավարութիւնը շրջանցիկ ճանապարհ է կառուցում Նոյեմբերեանի մայրուղու հարեւանութեամբ, քանի որ, ըստ տեղեկութիւնների, «անկլաւների յանձնում» ծրագրի շրջանակներում, որը ստացել է սահմանագծում-սահմանազատում անունը, մայրուղին յանձնելու են ատրպէյճանցիներին»։