Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմից տեղեկանում ենք, որ կորոնավիրուսից մահացել է Ղազարավանի վանքի միանձնուհի քույր Տաթեւիկ Դանիելյանը: Հուղարկավորության արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին, 13:30-ին՝ Ղազարավանի մենաստանի միաբանական գերեզմանատանը:
Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի Ղազարավան համյանքում է գտնվում Հայաստանի միակ մենաստանը, որտեղ բնակվում են ութ միանձնուհիներ: