«Հրապարակ» թերթը կը գրէ. «Սիւնիքի մարզի Տեղ համայնքում բնակիչներն ամառուայ տապին զրկուած են խմելու ջրից, լաւագոյն դէպքում՝ 5 օրը մէկ մի քանի ժամով ջուր են տալիս»,- այս մասին երէկ մեր լրագրողին ահազանգել է համայնքի աւագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զէյնալեանը՝ նշելով, որ ամիսներ շարունակ իր պայքարն այդպէս էլ արդիւնք չի տալիս, համայնքի ղեկավարը հարցն անուշադրութեան է մատնել:
«Էլ չեմ խօսում, որ ՄԱԿ-ի պարէնի, Կարմիր խաչի եւ համայնքապետարանի պիւտճէից յատկացուած գումարով ապրիլից սկսած առայսօր ոռոգման ջուր չի հասել բնակիչներին»,- ասում է Զէյնալեանն ու դիմում տեղացիներին․ «Սիրելի Տեղ համայնքի բնակիչներ, դեկտեմբերի 31-ի գիշերը՝ Ամանորին ընդառաջ, կարող էք ջրել ձեր այգիները»։ Համայնքի ղեկավարից պարզաբանում լսել չյաջողուեց»:
Առաւել մանրամասն՝ թերթի այսօրուայ թիւին մէջ: