image

«Հրապարակ». Ըստ Արայիկ Յարութիւնեանին Ատրպէյճանը Լաչինի խնդրով մի քանի պահանջ ներկայացուցած է

«Հրապարակ». Ըստ Արայիկ Յարութիւնեանին Ատրպէյճանը Լաչինի խնդրով մի քանի պահանջ ներկայացուցած է

«Հրապարակ» թերթը կը գրէ․ «Նախօրէին Արցախի խորհրդարանում պատգամաւորների հետ փակ հանդիպման ժամանակ նախագահ Արայիկ Յարութիւնեանը տեղեկացրել է, որ Լաչինի միջանցքը բացելու համար Ադրբեջանը մի քանի պահանջ է ներկայացրել։ Մէկը Ռուբէն Վարդանեանի ազատումն է, միւսը Կաշէնի հանքի շահագործումը կասեցնելը, Լաչինի միջանցքի ռուսական անցակէտում ռենտգեն-սկաներ սարքերի տեղադրումը եւ ադրբեջանցի ներկայացուցչի ներկայութիւնը, որը պէտք է վերահսկի ՀՀ-ից Արցախ եւ հակառակ ուղղութեամբ բեռնափոխադրումները: Յաջորդ պահանջը Պաշտպանութեան բանակի ծանր տեխնիկայի դուրսբերումն է, որը 44-օրեայ պատերազմից յետոյ մի քանի փուլով իրականացուել է։

Նախագահն ասել է, որ Ադրբեջանի հետ, ըստ էութեան, բանակցութիւններ չկան, այս պահանջներն իրենց ներկայացուել են միջնորդաւորուած: Ենթադրւում է՝ ՀՀ իշխանութիւնների միջոցով, ընդ որում՝ վերջնագրի տեսքով, քանի որ շաբաթներ առաջ արցախեան կողմը յայտնել էր կոմպրոմիսի գնալու պատրաստակամութեան մասին, մասնաւորապէս, երբ դեռ միայն Կաշէնի հանքն էր թեման, Արցախի Հանրապետութեան իշխանութիւնները հակուած էին ընդառաջել ադրբեջանական կողմին եւ «բնապահպանների» խմբին թոյլատրել, որ մտնեն հանք ու մոնիթորինգ անեն։ Սակայն դրանից յետոյ նոր պահանջներ են առաջ քաշել:

Յարութիւնեանը յայտնել է, որ իրենք մերժել են այդ պահանջները, քանի որ չկայ երաշխիք, որ դրանց կատարումից յետոյ միջանցքը կը բացուի կամ բացուելուց 1-2 շաբաթ անց նորից չի փակուի։ Թերեւս սրան ի պատասխան՝ երէկ Ադրբեջանը մի քանի ժամով դադարեցրեց գազամատակարարումը։ Նախագահն ասել է նաեւ, որ ծանր օրեր են սպասւում` իրավիճակը դարձել է պատային»։