«Հերթական անգամ օրուայ իշխանութիւններն արձանագրեցին Հայաստանի ու Արցախի շահերը պաշտպանելու պարտականութիւնից հրաժարուելու մասին: Անկախութեան հռչակագրից հրաժարուելու մասին:
Մադրիդեան սկզբունքների վերաբերեալ աբսուրդային (անհեթեթ), ակնյայտ սուտ մտքերի վերաբերեալ, իսկապէս հետաքրքիր է արդեօք գոնէ մէկ ոչ ատրպէյճանական լոբիստ, միջազգային իրաւունքի մասնագէտ, կամ արհեստավարժ դիւանագէտ կը հաստատի կամ կը կիսի այդ խօսքերը: Պնդում եմ ԵՐԲԵՔ: Նման միտք կամ նման ձեւ Մադրիդեան սկզբունքները չեն մեկնաբանել նոյնիսկ մեր թշնամիները, որովհետեւ դա պարզապէս անհնար է: Օրուայ իշխանութիւնները վերջնական ասում են, որ հրաժարւում են Արցախից, մուրում են խաղաղութիւն մեզ ոչնչացնելու մասին երազողներից, անօգնական վիճակում մեր ԶԻՆՈՒՈՐՆԵՐԻՆ գնդակահարողներից, խոշտանգողներից:
Ակնյայտ է, բոլոր մեր Հայրենակիցներն այլեւս առերեսւում են այս իրականութեան հետ ու բնական է այս իրավիճակից դուրս գալը, նոր բանակցող ունենալն մեղմ ասած օրհասական հարց է»,- գրած է ան: