image

Իրավիճակը՝ Մեղրիի անցակետում

Իրավիճակը՝ Մեղրիի անցակետում

Տիգրան Դավուդյան․ վերլուծաբան

Այսօր իրանցիներից հետաքրքրվեցի, թե Հայաստանի սահմանից այն կողմ  ի՞նչ է կատարվում։ 

ԱՄՆ նախագահի հայտարարությունը Թեհրանը դատարկելու կապակցությամբ քաղաքացիների մոտ լարվածություն է ստեղծել։ Օդանավակայանները փակ են և ոչ մի թռիչք չկա։ 

Բենզինը, սոլյարկան և գազը պակասել և սաստիկ թանկացել են։  Չեն աշխատում Թեհրան֊Երևան֊Թեհրան երթուղու հանրակառքերը։ Որոշ իրանցիներ մեծ դժվարությամբ իրենց հասցնում են հարևան երկրների սահման՝ ժամանակավոր կերպով այդ երկրներում մնալու համար։ Դրանցից որոշներն երկքաղաքացի են կամ այլ երկրի կացության իրավունք ունեն և ցանկանում են մեր երկրի վրայով հասնել երրորդ երկիր։

Մեղրիի անցակետում արտակարգ ռեժիմով աշխատում են ՀՀ պետական կառույցները (մարզպետարան, քաղաքապետաևան, ՊԵԿ, իրավապահ մարմիններ) և ԻԻՀ Կապանի հյուպատոսության աշխատակիցները, որոնք փորձում են օգտակար լինել իրանցի հյուրերին։