image

Հայաստանում այսօրվա դրությամբ կարմրուկի հաստատված դեպքերի թիվը 165 է

Հայաստանում այսօրվա դրությամբ կարմրուկի հաստատված դեպքերի թիվը 165 է

Հայաստանում 2024 թվականի մարտի 18-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 165 է, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ նշելով, որ 2024-ին հաստատված վարակման 165 դեպքից 108-ը երեխա է, 57-ը՝ մեծահասակ:

18 քաղաքացի հոսպիտալացված է, դուրս է գրվել 96-ը:

Ըստ ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի՝ 2023 թվականին ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 545 էր: