image
Հրատապ լուրեր:

Հայ երգիչների համերգի տոմսերը Համբուրգում 3 օրում սպառվել են

Հայ երգիչների համերգի տոմսերը Համբուրգում 3 օրում սպառվել են

Հայաստանի հանրապետության վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Ռազմիկ Ամյանի եւ երգչուհի Տաթեւ Ասատրյանի՝ մարտի 9-ին Համբուրգում կայանալիք համերգի տոմսերը սպառվել են երեք օրում: Այդ մասին տեղեկացրել են իրենք՝ երգիչները, նշելով, որ, բազմաթիվ մարդկանց խնդրանքով որոշել են եւս մեկ համերգ ունենալ Համբուրգում, նախատեսված համերգի հաջորդ օրը՝ մարտի 10-ին: Համերգը կայանալու է կանանց միամսյակի շրջանակներում: Երգիչները ներկայացնելու են ինչպես զուգերգեր, այնպես էլ հանդես են գալու մեներգերով: