image
Հրատապ լուրեր:

Հալեպահայի տունը քանդվել է հրթիռակոծությունից․ «Մեր վիճակը շատ գէշ է». Տեսանյութ, լուսանկարներ

Հալեպահայի տունը քանդվել է հրթիռակոծությունից․ «Մեր վիճակը շատ գէշ է». Տեսանյութ, լուսանկարներ

Սիրիայի կառավարական ուժերի եւ երկրի քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի միջեւ բախումները շարունակվում են։

Հրթիռակոծությունից վնասվել են նաեւ հայկական թաղամասերը, մասնավորապես՝ հայաբնակ Շեյխ Թահա եւ Վիլլաներ շրջանները նյութական վնասներ են կրել։

«Արեւելք»-ի տեղեկություններով,  այս գիշեր արձակված հրթիռներից մեկը մտել է մեր հայրենակցի՝ Հրաչ Քեյվանյանի բնակարանը, տունը քարուքանդ է եղել։

«Արեւելք»-ի hետ զրույցում Հրաչ Քեյվանյանը հայտնեց, որ բարեբախտաբար մարդկային զոհեր չկան, քնից արթնացել են ուժգին ձայնից եւ փլուզման փոշի-աղմուկից՝ գիշերը՝ 3։45-ին։ Նա բնակվում է Վիլլաներ թաղամասում, տունն առաջին հարկում է։ Շրջակայքում կան նաեւ այլ ավերածություններ։․ «Մեր վիճակը շատ գէշ է»,- «Արեւելք»-ին հայտնեց Հրաչ Քեյվանյանը, նշելով, որ իսկական պատերազմ է, որի վերջը չի երեւում։ 

  Լուրը համադրեց՝ «Արեւելք»ը

 

 

Լուսանկարները՝ Հրաչ Քեյվանյանի բնակարանից։