image

Հալեպահայ ոսկերիչը վարպետության դաս ունեցավ Հայաստանի պատմության թանգարանում

Հալեպահայ ոսկերիչը վարպետության դաս ունեցավ Հայաստանի պատմության թանգարանում

Երեկ Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ հանդիպում-զրույց թանգարանի բարեկամ, հալեպահայ ոսկերիչ Հակոբ Մոմջյանի հետ, որ խոսեց հայկական զարդերի առանձնահատկությունների եւ խորհրդաբանության, նախկինում վարպետների եւ պատվիրատուների փոխհարաբերությունների մասին, ներկայացրեց Հալեպում հայ ոսկերչության ձեւավորումն ու զարգացումը, կարեւորեց ժամանակակից զարդարվեստում ավանդական զարդամոտիվների կիրառումը։

Բանախոսության շրջանակում «Դրվագներ ինքնության․ զարդ» խորագրով ցուցադրությունը համալրվեց նոր ցուցանմուշներով, որոնք պատրաստել է սիրիահայ վարպետը: