Հնդկաստանից Երեւան բժշկություն ուսանելու եկած Պանկաջ Սինղն ուսումն ավարտելուց հետո ոչ միայն աշխատանքի է անցել Հայաստանում, այլեւ ամուսնացել է հայուհու հետ, ունեցել երեխաներ եւ երազում է տուն կառուցել Հայաստանում: Նա բազմաթիվ մարդկանց սիրելի բժիշկն է, ում շնորհիվ նրանք կյանք են վերադարձել, գտել իրենց սրտի անդորրը: Բժիշկ Պանկաջը սիրելի է հատկապես Գորիսում, տեղի Ֆրանս-Հայկական Սրտաբանական հիվանդանոցի բժիշկներից է:
Սովորել է նաեւ հայերեն, ինչն ավելի ջերմ է դարձնում տեղացիների հետ շփումը:
Ամուսնու մասին պատմում է կինը՝ Անին: