image

Գերիներու տեսանիւթերու հարցով ՄԻԵԴ ժամկէտ տուած է Պաքուին

Գերիներու տեսանիւթերու հարցով ՄԻԵԴ  ժամկէտ տուած է Պաքուին

Մարդու իրաւունքներու եւրոպական դատարանի (ՄԻԵԴ) 39-րդ կանոնի մասով Դատարանը 16 սեպտեմբերին որոշում կայացուցած է։  Միջազգային իրաւական հարցերով ՀՀ ներկայացուցիչը մանրամասնած է.

«1. Խաղաղ բնակավայրերի թիրախաւորման արգելքի պահանջի մասով ՄԻԵԴ-ը նշել է, որ 2020 թուականի սեպտեմբերի 29-ի որոշումը ուժի մէջ է եւ տարածւում է այս դէպքերի վրայ (2020 թուականի որոշմամբ կողմերին կոչ էր արել պահպանել Կոնվենցիայի (համաձայնագրի) պահանջները, նաեւ գերիների մասով)։ Որոշմամբ ՄԻԵԴ-ը նշել է, որ ցանկացած շեղում կարող է յանգեցնել այս մօտեցման փոփոխութեան։

2.  Գերիների տեսանիւթերի մասով ՄԻԵԴ-ը հարցում է արել Ատրպէյճանին, արդէն սեպտեմբերի 13-ի դրութեամբ նոյնականացուած 1 գերու եւ տեսանիւթերում երեւացող մնացած չնոյնականացուած  գերիների մասով (գտնուելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի մասին)՝ ժամկէտ տալով մինչեւ սեպտեմբերի 22-ը։

Նշենք նաեւ, որ հայ ռազմագերիների նոյնականացման աշխատանքները շարունակում ենք գործընկեր կառոյցների հետ, որոնց արդիւնքները պարբերաբար լրացնում ենք Եւրոպական դատարան ուղարկուած մեր դիմումներով»,-նշած է ներկայացուցիչը։