Հրատապ լուրեր:

Էրտողան-Մաքրոն քննարկում. Թեման ՝ «3+3»ն է

Էրտողան-Մաքրոն քննարկում. Թեման ՝ «3+3»ն է

Թուրքիոյ նախագահ Ռեճեպ Թայիպ Էրտողան յայտնած է, որ իր ֆրանսացի գործընկեր Էմանուէլ Մաքրոնի հետ քննարկած է Հարաւային Կովկասի մէջ «3+3» հարթակի գաղափարը։

«… Մաքրոնը բարձրացուց իրավիճակը Հարաւային Կովկասի մէջ։ Մենք ըսինք, որ եղած ենք այնտեղ (Ատրպէյճանի մէջ) անցած շաբաթ, եւ ներկայիս դրական քայլեր կը նախաձեռնուին Հարաւային Կովկասի մէջ, եւ մեր եղբայր Իլհամ Ալիեւը վճռականօրէն կը ցանկայ շարունակել այդ դրական քայլերը... Այս հանդիպման (Մաքրոնի հետ) առաջին դիրք մղուեցաւ տարածաշրջանին մէջ վեցակողմ հարթակ ստեղծելու հարցը։ Ռուսաստանը, Ատրպէյճանը, Թուրքիան, Իրանը, Վրաստանը եւ Հայաստանը, եթէ բոլորը համաձայնին, մենք այստեղ խաղաղութեան հարթակ կը ստեղծենք», ըսած է Էրտողան։