Երգիչ Հարութ Փամբուկչյանը կյանքի ընկերուհի ունի. Լուսանկար

Երգիչ Հարութ Փամբուկչյանը կյանքի ընկերուհի ունի. Լուսանկար

Ամերիկաբնակ երգիչ, Հայաստանի վաստակավոր արտիստ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը, այլեւս չի թաքցնում ընկերուհու հետ լուսանկարները: Օրերս նրանք լուսանկար են հրապարակել, որը մակագրված է «Լավագույն ճամբորդությունը»:

Օգտատերերը նկատել են, որ երգչի ընկերուհին ամերիկահայերին հայտնի  Artn TV station-ի հաղորդավարուհի Ռուբինան է, որը վարում է «Ռուբինա շոու»-ն:

Վերջերս նա հաճախ է ուղեկցում Հարութ Փամբուկչյանին, նկարահանումներ կատարում երգչի ուղեւորությունների մասին:

«Ռուբինա շոու»-ն հաղորդում էր պատրաստել նաեւ Հարութ Փամբուկչյանի՝ այս տարվա մայիսին Լիբանան կատարած  բարեգործական այցի եւ համերգի մասին: 

Նշենք, որ Հարութ Փամբուկչյանի կինը՝ Ռուզաննա Թեւոսյանը, մահացել է ինը տարի առաջ, ինչից հետո երգիչը հաճախ էր խոսում սիրելի կնոջ եւ իր միայնության մասին: Հարութ Փամբուկչյանի երկրպագուները ուրախացել են, որ վերջապես նրա կողքին կին կա:  

Հարութ Փամբուկչյանը մեկ որդի ունի: Երգիչը շարունակում է իր բեմական գործունեությունը, մասնակցում բազմաթիվ հայկական նախագծերի: