image

Երգահանդես Բեյրութում՝ նվիրված Ադիսին (Ատիս)

Երգահանդես Բեյրութում՝ նվիրված Ադիսին (Ատիս)

Լիբանանի Բուրջ Համուդ հայավանում գործող «Հակոբ Տեր Մելքոնյան» թատերասրահի վարչության կազմակերպությամբ վաղը՝ փետրվարի 21-ին,  թատերասրահում տեղի կունենա համերգ՝ նվիրված սփյուռքահայ անվանի երգիչ Ադիս Հարմանդյանին (Ատիս)։

Ելույթ կունենան երաժիշտներ Աննա Հարբոյանը, Շաքե Բաղդասարյանը, Ղազար Քեօշկերյանը, Կարեն Գազանջյանը, Սերժիո Ահարոնյանն ու Բրունոն։ 

Համերգը հիշատակի տուրք է սփյուռքահայ երգի աստղ Ադիսին, որ մահացել է 2019 թվականին՝ ԱՄՆ-ում։ Նա իր գործունեությունը սկսել է Լիբանանից, այնուհետեւ ճանաչվել աշխարհի հայության շրջանում՝ մեծ սեր վայելելով նաեւ Հայաստանում, ուր  նույնպես ունեցել է համերգներ։