Հայաստանի եւ Ատրպէյճանի պատմութեան մէջ առաջին անգամ՝ 1991 թուականէն ի վեր, ունինք իրավիճակ մը, երբ ո՛չ Հայաստանը, ո՛չ ալ Ատրպէյճանը զիջելու բան ունին։ Խօսքը փոքր հարցերու մասին չէ, որոնք սահմանազատման միջոցով լուծելի են։ Ընդհանուր առմամբ, զիջելու բան չկայ. գոյութիւն ունի «ստատուս քուօ», որուն երկու կողմերն ալ համաձայն են։ Այս մասին Ազգային ժողովի նախագահ Ռուբէն Ռուբինեան յայտարարած է «CTRL Z» հաղորդման ընթացքին։
«Ես կարծում եմ հայ-ատրպէյճանական հակամարտութեան խորքային պատճառը, ղարաբաղեան հակամարտութեան մասին չեմ խօսում, հայ-ատրպէյճանական հակամարտութեան մասին եմ խօսում, որը սկսուել է մօտաւորապէս 1905 թուականին, դրա խորքային պատճառը եղել է այն, որ հայերն ու ատրպէյճանցիները Հարաւային Կովկասում ապրել են խառը, օրինակ Բաքւում պայմանական 30 տոկոսը եղել են հայեր, 25 տոկոսը եղել են ատրպէյճանցիներ, Երեւանում ապրել են ատրպէյճանցիներ եւ հայեր․․․ դա բերել է քաղաքական հակամարտութեան»,-նշած է ան։