image

Եգիպտոսում ՀՀ դեսպանը հանդիպել է Գերագույն իմամին

Եգիպտոսում ՀՀ դեսպանը հանդիպել է Գերագույն իմամին

Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է ալ-Ազհարի գերագույն իմամ Ահմադ Մուհամադ ատ-Տայիբի հետ, տեղեկանում ենք դեսպանությունից: Օգտվելով առիթից՝ ՀՀ դեսպանը շնորհավորել է գերագույն իմամին Այդ ալ-Ադհա տոնի կապակցությամբ։ 

Զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել թանգարան-ինստիտուտ Մատենադարանի և ալ-Ազհարի համալսարանի միջև ստեղծել համագործակցություն՝ Մատենադարանի արաբերեն և արաբատառ հազարավոր ձեռագրերը ուսումնասիրելու և պահպանելու նպատակով։ Քննարկվել են մի շարք այլ հարցեր։

ՀՀ դեսպանը և գերագույն իմամն անդրադարձ են կատարել նաև հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունների պատմությանը՝ ընդգծելով հայ համայնքի դերակատարությունը ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլ նաև՝ Եգիպտոսի պետականաշինության գործում։