image

Բիլեզիկյան ընտանիքն աջակցում է Հայաստանում եւ Արցախում AMAA-ի առաքելությանը

Բիլեզիկյան ընտանիքն աջակցում է Հայաստանում եւ Արցախում AMAA-ի առաքելությանը

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղն օրերս հյուրընկալել էր բարերար Գրեգ Բիլեզիկյանին, որն այցելել էր Բիլեզիկյան ընտանիքի հիմնադրամի անունից: Ինչպես տեղեկանում ենք՝ բարերարին ուղեկցում էին ընտանիքի անդամները, որոնք այցելեցին եւ տեսան АМАА-ի՝ Հայաստանում իրականացվող տարբեր ծրագրերը:

Բիլեզիկյան ընտանիքը երկար տարիներ է՝ աջակցում է Հայաստանում եւ Արցախում AMAA-ի առաքելությանը եւ ծրագրերին: Դրանք ներառում են՝ Շուշիի Գրիգոր եւ Բեատրիս Բիլեզիկյան մանկապարտեզը, Հանքավանի Շողիկ ճամբարը, AMAA-ի Երեւանի ատամնաբուժական կլինիկան, ինչպես նաեւ Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյան դպրոցի Գրիգոր եւ Բեատրիս Բիլեզիկյանների անվան տարրական դասարանների մասնաշենքը: