27 յունիսին, Ռուսիա մտած է Հայաստանէն արտահանուած ծիրանով բեռնուած 94 բեռնատար։ Այս մասին դիմատետրեան իր էջին գրած է Տնտեսութեան նախարար Գէորգ Պապոյեան։
«Այս ամսուայ ընթացքում ՌԴ է մտել ընդհանուր 720 բեռնատար։
Ծիրանի արտահանում շարունակւում է, միայն երէկ ՀՀ-ից դուրս է եկել եւս 66 բեռնատար՝ բեռնուած ծիրանով»,- գրած է Պապոյեան։