image

Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր՝ 1619 աճյուն

Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր՝ 1619 աճյուն

Արցախի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ փրկարարներն այսօր Ջրականի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն:

Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր՝ 1619 աճյուն: