image

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցաւ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցաւ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ

Սեպտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետութիւնում Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Միխայել Բանցհաֆին, ով աւարտում է իր դիւանագիտական առաքելութիւնը Հայաստանում: 

Հանդիպմանը Նորին Սրբութիւնը, խօսելով հայ ժողովրդի առջեւ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրաւէրների մասին, իր երախտագիտութիւնը յայտնեց Գերմանիայի իշխանութիւններին Հայաստանին այս ծանր ժամանակաշրջանում  աջակցելու համար: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ շնորհակալութիւն յայտնեց դեսպանին` Հայաստանում իրականացրած արդիւնաւէտ առաքելութեան համար:

Իր հերթին դեսպանը գոհունակութեամբ նշեց, որ իր պաշտօնավարման ընթացքում առիթ է ունեցել ճանաչելու հայ ժողովրդի բազմադարեայ հարուստ մշակոյթը եւ հաղորդ դառնալու Հայաստանի պատմական ու հոգեւոր արժէքներին:

Զրոյցի ընթացքում անդրադարձ կատարուեց նաեւ տարածաշրջանում խաղաղութեան ու կայունութեան հաստատման կարեւորութեանը եւ այդ գործում  ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարութեանը:

Հանդիպման աւարտին Ամենայն Հայոց Հայրապետը դեսպանին մաղթեց նորանոր յաջողութիւններ իր յետագայ գործունէութեան մէջ: