image

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդի պատուիրակութեան անդամները

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդի պատուիրակութեան անդամները

Մայիսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) հայաստանեան Կլոր սեղան հիմնադրամի հրաւէրով Հայաստանում գտնուող ԵՀԽ պատուիրակութեանը` ուղեկցութեամբ ԵՀԽ հայաստանեան Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրէն Կարեն Նազարեանի: 

Հանդիպման սկզբում տիար Կարեն Նազարեանը Նորին Սրբութեանը տեղեկացրեց, որ պատուիրակութեան ներկայացուցիչները Հայաստանում են «արդարութեան եւ խաղաղութեան ուխտագնացութիւնէ առաքելութեան շրջանակում:

Նորին Սրբութիւնը, ողջունելով պատուիրակութեան անդամներին, իր գնահատանքը յայտեց Եհխ-ին 44-օրեայ պատերազմի ընթացքում Հայաստանին եւ Արցախին  ցուցաբերած զօրակցութեան համար:

Վեհափառ Հայրապետը պատուիրակութեան անդամներին ներկայացրեց յետպատերազմեան ծանր ու դժուարին իրավիճակը Հայաստանում եւ Արցախում` վստահութիւն յայտնելով, որ հայ ժողովուրդն իր քրիստոնէական հաւատի շնորհիւ կյաղթահարի իր առջեւ ծառացած բոլոր մարտահրաւէրները:

Զրոյցի ընթացքում Հայոց Հայրապետն անդրադարձաւ Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով վերջինիս վերահսկողութեան տակ յայտնուած հայկական մշակութային-կրօնական ժառանգութեան ոչնչացման եւ իւրացման փաստերին` այս առնչութեամբ կարեւոր նկատելով միջազգային համապատասխան ատեաների եւ միջեկեղեցական տարբեր կառոյցների կողմից Ադրբեջանի որդեգրած քաղաքականութեան խստագոյն դատապարտումն ու կանխարգելումը:  

Հանդիպմանը Հայոց Հովուապետը պատասխանեց նաեւ հիւրերի հարցերին, որոնք առնչւում էին արցախահայութեան անվտանգ եւ խաղաղ կեանքի ապահովմանը, գերիների վերադարձման խնդրին, տարածաշրջանում խաղաղութեան ու կայունութեան հաստատմանը, հայկական հոգեւոր արժէքների պահպանութեանը եւ այդ ուղղութեամբ Մայր Աթոռի կողմից իրականացուող աշխատանքներին: