image

Ադրբեջանական զեղծարարությունները հերքող գիրք

Ադրբեջանական զեղծարարությունները հերքող գիրք

Լույս է տեսել ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանի եւ մշակութաբան, հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Նժդեհ Երանյանի «Արցախի կոթողային մշակույթը» հետազոտությունը։

Եռալեզու գրքում հեղինակները պատմա-աղբյուրագիտական, ճարտարապետական, պատկերագրական եւ իմաստաբանական քննությամբ ներկայացրել են Արցախի կոթողային մշակույթը՝ ներառելով հին, անտիկ, վաղքրիստոնեական կոթողները, խաչքարերն ու տապանաքարերը։

Ուշագրավ է, որ գրքում մանրամասնվում եւ պատճառաբանվում են այդ կոթողների էթնոդավանական պատկանելության խնդիրները, ներկայացվում եւ փաստագրական տվյալների քննությամբ հերքվում են Արցախի կոթողային մշակույթի վերաբերյալ ադրբեջանական զեղծարարությունները։

Գրքի տպագրությունը հովանավորել է  Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունը: