image
Հրատապ լուրեր:

2023-ի համեմատութեամբ 2025-ին ունեցած ենք զօրակոչի 19 տոկոս աճ. Պապիկեան

2023-ի համեմատութեամբ 2025-ին ունեցած ենք զօրակոչի 19 տոկոս աճ. Պապիկեան

Պաշտպանութեան նախարար Սուրէն Պապիկեանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձած է զօրակոչի թիւի աճին:

«2023-ի համեմատութեամբ 2025 թուականին ունեցել ենք զօրակոչի 19 տոկոս աճ: Սա մեր փոփոխութիւնների՝ ոչ միայն օրէնսդրական, այլեւ Կառավարութեան որոշումների՝ մասնաւորապէս 404, 405 որոշումների փոփոխութեան արդիւնքներն են: Սա համարում եմ էական յաջողութիւն»,-ըսած է ան:

«Մեծ կարեւորութիւն եմ տալիս 25-օրեայ հաւաքներին»,- նշած է նախարարը:

«Այս տարիների նշանակալի ձեռքբերումներից եմ սա համարում. մասնաւորապէս, սա ապահովելու է պահեստազօր, թիկունք եւ բանակ կապը, որովհետեւ առիթ եմ ունեցել նաեւ ասելու, որ սա մեր մեծագոյն խնդիրներից էր՝ մասնաւորապէս 44-օրեայ պատերազմի ժամանակ: Չեմ ասի, որ խնդիրը ամբողջութեամբ յաղթահարուած է, բայց հիմնաքարը դրուած է: Մենք արդէն ունենում ենք, ըստ էութեան, 100 տոկոս համալրում պահեստազօրի 25-օրեայ հաւաքների: Սա նշանակում է, որ մեր օրէնսդրական փոփոխութիւնները, մեր պատկան մարմինների հետեւողականութիւնը, տարածքային կառավարման մարմիններ, կառավարութիւն եւ Տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցութիւնը, ինչպէս նաեւ վերջերս հնարաւորութիւն ենք ընձեռել սրան մասնակից դառնալ ռազմական ոստիկանութեանը, եւ կարծում եմ, որ սա տալիս է իր դրական պտուղները»,-ըսած է Սուրէն Պապիկեանը: