Սաուդյան Արաբիայի լրատվամիջոցները խիստ քննադատության են ենթարկել Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի (FIBA) Ասիայի նախագահ, հայազգի մարզական գործիչ Հակոբ Խաչերյանին: Քննադատության պատճառն այն է, որ Հակոբ Խաչերյանի որոշմամբ բասկետբոլի Ասիայի առաջիկա երեք մրցաշարերը տեղի են ունենալու Իրանի Իսլամական հանրապետությունում, եւ այդ մրցաշարերին, երկու երկրների միջև առկա լարվածության պատճառով, Սաուդյան Արաբիան չի կարող մասնակցել: Սաուդյան Արաբիայի գլխավոր ԶԼՄ-ները Հակոբ Խաչերյանին քննադատել են սպորտը քաղաքականացնելու համար: Նրանք նշել են, որ մարզական կառույցի՝ ծագումով լիբանանցի նախագահը (Հակոբ Խաչերյան-խմբ.) դաշնակցում է Իրանի հետ՝ ընդդեմ Պարսից ծոցի արաբական երկրների, և FIBA-ն ողջունում է այդ կեցվածքը: