2025-ի երկրորդ ամիսն է, եւ մենք դեռ շարունակում ենք վերլուծել ու ամփոփել անցած տարվա ձեռքբերումներն ու բարելավման կարիք ունեցող ոլորտները։
Հետադարձ հայացքը կատարված աշխատանքին միշտ ուժ է տալիս։ Աշխատանք, որն արվել եւ արվում է՝ ի հեճուկս բազմաթիվ բարդությունների ու խոչընդոտների։
Ինչպե՞ս։ Քանի դեռ մեր շարժառիթները մաքուր են, իսկ կորիզը՝ առողջ։
Հինգ հիմնասյուն, որոնց վրա հենվում է АМАА-ի ողջ գործունեությունը Հայաստանում։
Աշխատելով այս բոլոր ուղղություններով՝ մենք փորձել եւ փորձում ենք համակողմանիորեն ամրացնել մեր հայրենիքի ողնաշարը, ինչից ինքնաբերաբար կյանք ու ավյուն է ստանում նաեւ ինքը՝ կազմակերպությունը։
Այո, մենք բոլորս փոխկապակցված ենք։ Եվ մեծ պատասխանատվություն է այս իրողությունը հասկանալն ու դրանով ապրելը։ Ամեն գործ, որ անում ենք, վաղ, թե ուշ, տալիս է իր պտուղները, որից տուժում կամ շահում ենք թե՛ մենք, թե՛ մեզ շրջապատող մարդիկ։
Ուրեմն միակ ճանապարհը բարի սերմեր ցանելն է․ նախ՝ մեր մեջ, հետո՝ մեզանից դուրս։
Միայն առողջ կորիզ եւ արժեքներ ունեցող մարդը, կազմակերպությունը, հասարակությունն ու երկիրը կարող են առողջ պտուղ տալ։
Եկեք միասին առողջ սերմեր ցանենք։
Ուրիշ ճանապարհ չկա։
Քրիստինա Սիմոնյան
Հաղորդակցության եւ գործընկերության ղեկավար