Ուկրաինական պատվիրակությունը Լոնդոնում բանակցությունների ժամանակ ծրագրում է կենտրոնանալ 30-օրյա հրադադարի վրա՝ անտեսելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագիրը։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրին։
Հրատարակության աղբյուրի համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Կիևը պատրաստակամություն է հայտնել չորեքշաբթի կայանալիք հանդիպմանը քննարկել ժամանակավոր զինադադարը՝ խուսափելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունից։
Թրամփի ծրագիրը ներառում է ռազմական գործողությունների սառեցում, Ղրիմը որպես ռուսական ճանաչում, Ուկրաինայի հրաժարումը ՆԱՏՕ-ին անդամակցությունից և 2014-ից ի վեր սահմանված ԱՄՆ պատժամիջոցների չեղարկում: Դրա դիմաց Ուկրաինան կարող է ստանալ անվտանգության երաշխիքներ, նավարկության ազատություն Դնեպրում և օգնություն՝ երկրի վերականգնման համար:
Չորեքշաբթի՝ ապրիլի 23-ին, Լոնդոնում տեղի կունենա Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Եվրոպայի պատվիրակությունների հանդիպումը: Ակնկալվում է, որ Լոնդոնի բանակցությունները կլինեն անցյալ շաբաթ Փարիզում սկսված կողմերի միջև զրույցի շարունակությունը: Միացյալ Նահանգները կներկայացնի Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։ Սակայն Սպիտակ տան պետքարտուղար Մարկո Ռուբիոն չի մասնակցի հանդիպմանը «զբաղվածության» պատճառով։