image

Թուրքագետ. Թուրքիան ի վիճակի չէ խանգարել սիրիական քրդերի ինքնավարությանը

Թուրքագետ. Թուրքիան ի վիճակի չէ խանգարել սիրիական քրդերի ինքնավարությանը

 Թուրքիայի հայտարարությունները` սիրիական քրդերին հարվածելու մասին, անհիմն են, Sputnik Արմենիա  պորտալին ասել է թուրքագետ Անդրանիկ Նիկողոսյանը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ չի բացառում զինվորական գործողությունների անցկացումը` կապված Թել Աբյադ քաղաքում ինքնավարություն ստեղծելու մասին սիրիական քրդերի հայտարարությունների հետ։ Անկարան ենթադրում է, որ քրդերի հայտարարությունը, որոնք գլխավորում են «Դեմոկրատական միություն» (PYD) սիրիական քրդերի կուսակցությունը, Թել Աբյադում ինքնավարություն ստեղծելու մասին, սպառնալիք է Թուրքիայի ազգային անվտանգությանը։

«Իրաքի հյուսիսում քրդական ինքնավարություն ստեղծելու ժամանակներից ի վեր Թուրքիան մեծ անհանգստություն է ապրել, եւ ավելի մեծ սպառնալիքներ են հնչել այդ կազմավորման հասցեին։ Բայց ժամանակը ցույց է տվել, որ ինքնավարությունը ստեղծվել է, եւ Թուրքիան քաղաքական հայտարարություններից բացի չի կարողացել ոչինչ անել»,– ասել է Իսպիրյանը։


Նրա խոսքով` ներկա պահին Սիրիայում ընթանում է նման գործընթաց, բայց` իրավաբանորեն ավելի ցածր մակարդակում։

«Նրանք պարզապես հայտարարություն են արել ինքնավարության մասին։ Հակամարտության կարգավորումից հետո այդ ինքնավարությունը կարող է չճանաչվել կամ ինչ–որ պայմանավորվածությունների պատճառով Ասադն իրավաբանորեն կճանաչի այն»,– ասել է Իսպիրյանը։

Թուրքագետի խոսքով` Թուրքիան ավելի վաղ արդեն հարվածներ էր հասցրել այդ տարածքին, Դավութօղլուն անձամբ հայտարարել էր այդ մասին, բայց` ապարդյուն։ Նա նշել է, որ PYD ղեկավարներն արդեն պատասխանել են Էրդողանին եւ Դավութօղլուին` նշելով, որ Թուրքիան հարձակվել է և պատասխան ստացել, և յուրաքանչյուր հարձակում հետագայում ետ կմղվի։

«Նրանց խոսքով` Թուրքիան և ցանկացած այլ երկիր չի կարող ստիպել նրանց հրաժարվել իրենց իրավունքները պաշտպանելուց։ PYD–ն Թուրքիայում ահաբեկչական է ճանաչվել, բայց մնացած երկրներում, այդ թվում` Ռուսաստանում և ԱՄՆ–ում, այդպես չեն կարծում։ Նրանք դա քաղաքական կառույց են համարում, որը ներկայացնում է քրդերի շահերը։ Թուրքիան, փորձելով սպառնալ քրդերին, ընդամենը հայտարարություններ է անում։ Այն, որ նա կգնա Ռուսաստանի եւ ԱՄՆ–ի դեմ Սիրիայում, իրատեսական չէ»,– նշել է Իսպիրյանը։


Նրա խոսքով` ԱՄՆ–ն արդեն մերժել է քրդերին` աջակցել իսլամիստների դեմ պայքարում, մասնավորապես, Քոբանիի ազատագրման ժամանակ, որտեղ ստեղծվել է կուսակցությունը։

«Այդ կուսակցությանն աջակցությունը Ռուսաստանի և ԱՄՆ–ի կողմից կշարունակվի։ Իսկ Թուրքիան տվյալ փուլում զրկված է Սիրիայում ինչ–որ գործողություն իրականացնելու և հաջողություն հասնելու հնարավորությունից»,– ընդգծել է թուրքագետը։