Մի քանի տասնեակ դէպքէր ունինք, երբ պատուաստուածները վարակուած են «Քորոնա» ժահրով։ Այս մասին 27 Օգոստոսին, Կառավարութենէն ներս լրագրողներու հետ զրոյցի ժամանակ ըսած է Առողջապահութեան նախարար Անահիտ Աւանէսեանը։
«Մենք կատարել ենք 267 հազար պատուաստում, որի շրջանակում մի քանի տասնեակ դէպք ունենք, երբ քաղաքացիները վարակուել են «Քորոնա» ժահրով։ Բայց ունենք նաեւ դէպքեր, երբ նրանց մօտ հիւանդութիւնը մեղմ է անցել, ծանր դէպքեր, կարելի է ասել՝ չենք ունեցել, իհարկե «Դելտա» շտամը որոշակի փոփոխություններ է բերում թե՛ վարակելիության ավելի բարձր մակարդակի ապահովման, թե՛ հիւանդութեան աւելի ծանր ընթացքի հարցում»,–ըսած է նախարարը։
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսվել