Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միություն/ՀԱՍԿ-ը դեկտեմբերի 17-ին ավանդույթի համաձայն, սկաուտական շարքերով այցելելու է Եռաբլուր՝ Ամանորին ընդառաջ հարգանքի տուրք մատուցելու նահատակների շիրիմներին:
Հավաքը կայանալու է ժամը 12:00-ին, իսկ 13:30-ից հոգեհանգստյան կարգ է կատարվելու Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում: