image

Սաղաթէլեան կը պահանջէ պատերազմի ժամանակ եղած խօսակցութեանց ձայնագրութիւնները

Սաղաթէլեան կը պահանջէ պատերազմի ժամանակ եղած խօսակցութեանց ձայնագրութիւնները

ՀՀ Ազգային ժողովի փօխխոսնակ Իշխան Սաղաթէլեանը ֆէյսպուքեան իր էջով գրառում կատարած է՝ անդրադառնալով այսօր տեղի ունեցած ԱԺ-Կառավարութիւն հարցուպատասխանին:

«Այսօր ԱԺ-ում Կառավարութեան հետ հարցուպատասխանի ընթացքում գլխաւոր կապիտուլյանտը տուել է իմ անունը՝ կրկին յիշելով Հոկտեմբերի 19-ի իր եւ արտախորհրդարանական ուժերի հանդիպումը, ըսելով․ «Բա որ ասում էի՝ գնում եմ այս գնով պատերազմը դադարեցնելու, բա ձեր ներկայացուցիչը ինչի էր ասում, բա ըտենց ոնց կլինի և այլն, և այլն»։

Իսկ Քրիստինէ Վարդանեանի ելոյթին արձագանգել է, թե Ձեր աւագ ընկերները խաբել են ձեզ այդ հանդիպումների բովանդակութեան մասով։ Ես հիմա չեմ անդրադառնում այդ հանդիպումների բովանդակութեանը։

Պահանջում եմ՝ 24 ժամուայ մէջ հանրայնացնել արտախորհրդարանական ուժերի հետ Հոկտեմբեր 12-ին եւ Հոկտեմբեր 19-ին կայացած հանդիպման, ինչպէս նաեւ ՀՅԴ ներկայացուցիչների եւ Նիկոլ Փաշինեանի միջեւ պատերազմի օրերին տեղի ունեցած 3 հանդիպումների ձայնագրութիւններն ամբողջութեամբ, կրկնում եմ՝ ամբողջութեամբ, եւ այդ ժամանակ կը տեսնենք՝ ո՞վ ում ինչ է ասել եւ ինչպէ՞ս։

Հերիք է մարդկանց մոլորեցնեք, մեր ժողովուրդը ամէն ինչ պէտք է իմանայ:

Ի դէպ, «... եւ այլն, եւ այլն»֊ների փոխարէն գուցէ յայտարարի, թէ ինչ եմ ասել իրեն։

Ժամանակը գնաց․․․

Յ․Գ․ Չհրապարակելու դէպքում մէկ անգամ եւս ապացուցելու էք, որ շարքային ստախօս բանսարկու էք», գրած է Սաղաթէլեանը: