image

Ռուսաստանում զոհված ՀՀ չորս քաղաքացիները ընտանիքի անդամներ են

Ռուսաստանում զոհված ՀՀ  չորս քաղաքացիները ընտանիքի անդամներ են

Հուլիսի 2-ին, ժամը 16:36-ին «911» ծառայությանը ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ փ/ծ գնդապետ Ա. Ղազարյանից տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 1-ին տեղական ժամանակով ժամը 17:00-ին Լև Տոլստոյ –Դանկով ավտոճանապարհի 9-րդ կմ-ին տեղի է ունեցել վթար, բախվել են «Volkswagen Passat» և «Hyundai Sonata» մակնիշերի ավտոմեքենաները:

«Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Դավիթ Իսկանդարյանը (1981 թ., ՀՀ քաղաքացի) և  ուղևորները՝ Լիանա Սարգսյանը (1983 թ.,ՀՀ քաղաքացի), Ալիսա (2006 թ., ՀՀ քաղաքացի) և Աննա (2017 թ., ՀՀ քաղաքացի) Իսկանդարյանները տեղում մահացել են, իսկ Արևիկ Իսկանդարյանը (2010 թ., ՀՀ քաղաքացի) տեղափոխվել է Լիպեցկի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր: 

Զոհվածներից Դավիթ Իսկանդարյանն ու Լիանա Սարգսյանը ամուսիններ են, իսկ զոհված երեխաները նրանց դուստրերն են, մյուս դուստրը գտնվում է հիվանդանոցում, նրան պետք է վիրահատեն: «Արեւելքի» տեղեկություններով ընտանիքը ուղեւորվելիս է եղել հանգստի:  Ըստ նախնական տեղեկությունների՝ Դավիթ Իսկանդարյանի վարած մեքենային է բախվել բարձր արագությամբ ընթացող մեքենա, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել ողբերգական ավտովթարը: Զոհվածների հուղարկավորությունը տեղի կունենա Հայաստանում: