image

Քառօրյա պատերազմից տարհանված բազմազավակ ընտանիքն օգնության կարիք ունի

Քառօրյա պատերազմից տարհանված բազմազավակ ընտանիքն օգնության կարիք ունի

Մարտակերտից տարհանված, Աբովյանում ապաստան գտած հերթական ընտանիքը օգնության կարիք ունի, տեղեկացնում է ֆեյսբուքյան «Օգնենք կարիքավոր ընտանիքներին» խումբը: Խմբի համակարգողը գրում է. 

 
«7 անչափահաս բալիկները ապրիլյան պատերազմի ժամանակ տարհանվեցին Մարտակերտից, սկզբում նրանց տեղափոխեցին Ստեփանակերտ, այնուհետև նրանք եկան Աբովյան քաղաք և այժմ 1 սենյականոց վարձով բնակարանում ապրում են 7 անչափահաս բալիկներն իրենց մայրիկի հետ: Երեխաների հայրը 2-րդ կարգի հաշմանդամ է, այս պահին Մարտակերտում է: Ընտանիքը դեռևս որևէ եկամտի աղբյուր չունի: Երեխաներից աղջիկները 6 ամսական, 2 տարեկան, 8 տարեկան և 13 տարեկան են, տղաները՝ 5 տարեկան, 10 և 12 տարեկան են:

Տանը կան միայն մահճակալներ են և սեղան, չկան հեռուստացույց, սառնարան, երեխաները չունեն խաղալիքներ, հագուստի խնդիրն է առկա, կոշիկների, անհրաժեշտ են դպրոցական պարագաներ, գրենական պիտույքներ:

Փոքր տղան 1 ամիս հիվանդանոցում է եղել, նոր է դուրս գրվել և հեմոգլոբինի ցածր լինելու պատճառով նրան վիտամիններով հարուստ սնունդ են նշանակել, իսկ մայրն ասում է, որ նույնիսկ օրվա կերակրելու խնդիրն ունի, ուր մնաց կարողանա գնել պահանջվող սնունդը:

Ընկերներ ջան, այս ընտանիքն ունի բոլորիս աջակցության կարիքը, քանի որ լինելով հարյուրավոր կմ-եր հեռու սեփական տնից, չունենալով գրեթե ոչինչ և կանգնած լինելով 7 երեխային կերակրելու խնդրի առջև, ավելի քան ունեն բոլորիս օգնության կարիքը:

Ինձ համար ուշագրավ էր այն հանգամանքը, որ լինելով ծայրահեղ ծանր պայմաններում, չունենալով օրվա հացը, երեխաներից յուրաքանչյուրը խնամված, սանրված, մաքուր հագնված էին, թեկուզև իրենց միակ հագուստն էր, սակայն անթերի մաքուր էր:

Այս ընտանիքին այցելելու ենք հուլիսի 31-ին՝ կիրակի օրը:
Բոլոր ցանկացողները կարող են գալ մեզ հետ այցի:

Բոլոր այն մարդիկ, ովքեր կցանկանան անձամբ կապ հաստատել ընտանիքի մայրիկի հետ, ապա , ԳՐԵՔ ՆԱՄԱԿ ԷՋԻՆ, ԿՈՒՂԱՐԿԵՄ ՄԱՅՐԻԿԻ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐԸ:

Inecobank 2050452137617001 Սոնա Մանուկյան /փոխանցել հնարավոր է մոտակա ցանկացած բանկից/

Arca online -5406610000198999

Idram-594391097 / հնարավոր է փոխանցում կատարել ցանկացած տերմինալից կամ վճարային ապարատներից՝ գտնելով դրամական համակարգեր կամ փոխանցումներ բաժինը, այնուհետև Idram և կատարել փոխանցում նշված համարին/

Yandex Money-410013785497853

PayPal - help-ngo@yandex.ru»