image

Փաշինեանի համար ամենադժուարին պահը

Փաշինեանի համար ամենադժուարին պահը

«Իմ վարչապետութեան տարիների ամենածանր հարուածը եղելծ է այն, երբ ՀՀ դրօշը գետնին գցած պաշտօնեային աշխատանքից հանել եմ, ու Հայաստանում վիրտուալ բունտ ա եղել դրա դէմ»: Այս մասին առցանց ասուլիսի ժամանակ յայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինեանը:

«Դա ինձ համար ամենամեծ հարուածն ա եղել: Ձեզ կարող ա թուալ՝ Նոյեմբերի 9-ից յետոյ ա եղել, բայց ամենամեծը դա է եղել, երբ Հայաստանում մարդիկ քննարկել են՝ ո՞նց, դրօշը ոտի տակ տուած պաշտօնեայի մէջքը ցաւում ա, դրօշի համար աշխատանքից հանում է՞ք: Դա ամենամեծ հարուածն ա եղել», ըսաւ Փաշինեան: