«Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշեանը ձերբակալելու որոշում կայացուած է: Այս մասին ֆէյսպուքեան իր էջով գրած է փաստաբան Ալեքսանտր Քոչուպաեւը։
«Ժանրի կաոններին համապատասխան ԱԱԾ-ն որոշել էր «գյոզով» իրականացնել Նարեկ Մանթաշեանի ձերբակալութկիւնը՝ հաւանաբար ապահովելով կալանքի հիմքերը, որը բարեյաջող տապալեցինք: Սա հերթական պետպատուէրն է: Յիշեցնեմ Նարեկ Մանթաշեանը մեղադրւում է ՀՀ պետական դրօշը կառավարութեան շէնքում ծածանելու մէջ:
Դե ինչ, պարոնա՛յք դհոլչիներ, կը հանդիպենք դատարանում», գրած է ան։