image

Մայքլ Արամի «Նոյան Տապան» մանրաքանդակը կտեղադրվի Վատիկանում

Մայքլ Արամի «Նոյան Տապան» մանրաքանդակը կտեղադրվի Վատիկանում

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին նվիրաբերված Նոյան Տապանի մանրակերտ քանդակի հեղինակը  հանրահայտ ամերիկահայ դիզայներ Մայքլ Արամն է: Այդ մասին տեղեկանում ենք «Հայաստանի մանուկներ» հիմնադրամից, որի տնօրենների խորհրդի անդամ է Մայքլ Արամը: 
Նոյան Տապանի մանրակերտը Հռոմի Պապին է նվիրաբերվել հայ ժողովրդի անունից, նրա հայաստանյան այցելության ժամանակ, Հանրապետության հրապարակում խաղաղության աղոթքի և էկումենիկ արարողության ընթացքում: Մանրակերտ քանդակը կտեղադրվի Վատիկանում: 
«Ինձ համար մեծ պատիվ էր Ֆրանցիսկոս Պապի համար ստեղծել Նոյան Տապանի քանդակը»,- ասել է Մայքլ Արամը: «Այն ստեղծելիս՝ ես պատկերացնում էի փախստական երեխաներին, որոնք իրենք հայրենիքից բերած հող ու ջրով պիտի մոտենան Պապին ու Նոյան Տապանին… Մտածում էի, որ քանդակը կարող է, ինչ-որ առումով, նրանց փրկության, նոր երկրում նոր կյանք ստեղծելու խորհրդանիշը լինել»: