image

Երեւանում կտեղադրվի Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը»

Երեւանում կտեղադրվի Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը»

Երևանի ավագանին այսօրվա նիստում հավանություն տվեց վերջերս կյանքից հեռացած տաղանդավոր քանդակագործ Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակը Երեւանում տեղադրելու հարցին: Արձանը կտեղադրվի Երևանի Հյուսիսային պողոտայում:
Արձանի գաղափարի համար հիմք է հանդիսացել ԿԳՄՍՆ-ի գրությունը, որի համարձայն՝ արձանի ձուլման և տեղադրման աշխատանքները պետք է իրականացվեն նախարարության միջոցներով: 

Հիշեցնենք, որ Չաքմաքչյանը դեռեւս նախորդ իշխանությունների ժամանակ էր առաջարկել, որ իր այդ քանդակը տեղադրեն Երեւանի կենտրոնում: Մի քանի խոստումներից հետո, ի վերջո, մերժել էին: