Մահացել է երիտասարդ նկարչուհի Սևան Նագգաշյանը

Մահացել է երիտասարդ նկարչուհի Սևան Նագգաշյանը

48 տարեկանում հիվանդությունից մահացել է բեյրութահայ նկարչուհի, անիմատոր Սևան Նագգաշյանը: Նա բնակվում էր Երևանում, ակտիվ ստեղծագործում էր, ունեցել է ցուցահանդեսներ: Սևանը սերում էր Հովնաթանների տոհմից: Նա սփյուռքահայ գրող, մտավորական, ՌԱԿ գործիչ Հայկ Նագգաշյանի դուստրն էր: Վառ անհատականությամբ աչքի ընկնող նկարչուհին Երևանի կոլորիտային դեմքերից մեկն էր: Ցավակցում ենք Սևանի հարազատներին: