image

«Ինչու դադար տուեցինք 12 Յունիսին». Պարզաբանում Բագրատ Սրբազանէն

«Ինչու դադար տուեցինք 12 Յունիսին». Պարզաբանում Բագրատ Սրբազանէն

Յունիս 12-ին դադար տուինք զուտ անոր համար, որ լիովին պատկերացուցինք, թէ մեր դիմաց որոնք կանգնած են։

Այս մասին Փոքր Վեդիի մէջ քաղաքացիներու հետ հանդիպման ժամանակ յայտարարած է Բագրատ Սրբազանը։

«Յունիսի 12-ին դադար տուեցինք զուտ նրա համար, որ լիովին պատկերացրեցինք, թէ մեր դիմաց ովքեր են կանգնած։ Յստակ էր, որ մեր դիմաց կանգնած են արեան ծարաւ, արիւնատենչ իշխանութիւններ։

Շատ յստակ է պատկերը․ հիմա մարդկանց մտքերում ու հոգիներում է կռիւը։ Այդ մարդիկ միայն տեղեկատուական դաշտում մէկ ամսում մօտ 50 մլն դոլար են ծախսել, որպէսզի սեւացնեն, փորձեն պախարակել թէ՛ ինձ, թէ՛ շարժումը։

Չկայ հաշտութիւն, չկայ արդարութիւն, չկայ ճշմարտութիւն՝ ոչ մի բան հասարակական կեանքում չի կարող զարգանալ։ Հետեւանքն Արցախի կորուստն է, Տաւուշի շրջանի Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գիւղերին պատկանող տարածքների յանձնումն է։

2016 թ․ հոկտեմբերին Ալիեւն յայտարարել է, որ փակ դռների յետեւում ինձ ստիպում են Արցախի ինքնորոշումը ճանաչել, իսկ 2024թ․ օգոստոսի 7-ին ադրբեջանցի ոմն պաշտօնեայ ասում է՝ գնացէք ձեր Սահմանադրութիւնը փոխէք։ Տեսէք, թէ որտեղից ուր ենք հասել»,-ըսած է Սրբազանը։