Օրեր առաջ «Արեւելք լրատվական»ը տեղեկացրել էր, որ Սուդանում երկու հայուհիներ՝ Զվարթ եւ Արփի Եկավյանները, սովամահ են եղել սրված ռազմական իրավիճակի պատճառով:
Ինչպես տեղեկացրել էինք՝ սուդանցի մի քանի բնակիչներ, մինչեւ ռազմական իրավիճակի սրումը, սնունդ էին տանում հայ քույրերին, սակայն հետագայում, մայրաքաղաքում ստեղծված ծանր դրության պատճառով նրանց սնունդ հասցնելն անհնար է դարձել: Այսօր, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցման, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ հունիսի 10-ին Սուդանի մայրաքաղաք Խարթումում հայտնաբերվել է 2 հայ կնոջ դիակ, որոնք, ենթադրաբար, հունիսի առաջին օրերին սովամահ են եղել։
Կրկին «Արեւելքի» տեղեկություններով՝ քույրերից մեկն աշխատել է Սուդանում ամերիկյան դեսպանատանը, նրանք ֆրանսահայ մշակութային, հասարակական գործիչ Զավեն Եկավյանի ազգականներն էին:
Լուսանկարում՝ Զվարթ Եկավյանը