Իրանի համար Հայաստանի եւ Վրաստանի տարածքով Սեւ ծովի ջրատարածք դուրս գալը ծայրաստիճան կարեւոր նշանակութիւն ունի: Այդ մասին յայտնած է փորձագէտ, իրանագէտ Կարինէ Գէորգեանը:
Ան յիշեցուցած է Հայաստանի եւ Իրանի միջեւ ամենատարբեր հանգոյցներու կառուցման ծրագրերու մասին:
«Թեհրանն այդպիսի նպատակներ ունի, եւ այդ ուղղութեամբ նա համագործակցում է Հնդկաստանի, ինչպէս նաեւ Չինաստանի հետ, որը պատրաստ է 500 միլիառ տոլար ներդնել Իսլամական Հանրապետութեան բոլոր ենթակառուցուածքների (այդ թւում` տրանսպորտային ենթակառուցուածքի) զարգացման համար: Կարծում եմ ` այդ բոլոր հանգոյցները կը զարգանան», նշեց փորձագէտը:
Գէորգեանը վստահ է հայ-իրանեան համագործակցութեան զարգացման անխուսափելիութեան հարցով:
«Յամենայնդէպս, կարելի է խօսել գիտական փոխգործակցութեան մասին: Հայաստանում դեռ շատ լուրջ գիտական դպրոցներ են պահպանուել մանրէաբանութեան, ֆիզիքայի, մաթեմաթիքայի, ծրագրաւորման, տեղեկատուական տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում: Թեհրանը, անկասկած, փոխգործակցելու է Հայաստանի հետ: Իրանը արդիականացուող երկիր է, որը մահմետական աշխարհի ամենաառաջադէմ պետութիւններից մէկն է` նոյն Թուրքիայից առաջ անցնող», յաւելած է ան: