image

Երեւանում նույնպես տոնում են «Ջեքի ճրագի օրը»` չար ուժերին վանելու համար

Երեւանում նույնպես տոնում են «Ջեքի ճրագի օրը»`  չար ուժերին վանելու համար

Այսօր ողջ անգլախոս աշխարհը (իսկ վերջին տարիներին նաեւ` բազմաթիվ ոչ անգլախոս  երկրներ)  տոնում են Հելոուինը, որն ավանդաբար առնչվում է Իռլանդիայի եւ  Շոտլանդիայի կելտական  հնագույն ավանդույթներին:

Տոնի գլխավոր խորհրդանիշը   Ջեքի լապտերն է (Jack-o'-lantern):  Այն դդում է, որի վրա փորագրված է չար, բայց ծիծաղելի դեմք, իսկ դդմի ներսում տեղադրված է վառվող մոմ։ Համարվում էր, որ Բոլոր սրբերի օրը տան մոտ դրված այդպիսի բանջարեղենը վանում է չար ուժերը:

Երեւանյան ակումբներում վերջին տարիներին նույնպես նշում են Հելոուինը: Վհուկների, վամպիրների, կախարդների եւ այլ սարսափազդու կերպարների տեսքով  զգեստավորված երիտասարդները շրջում են տնետուն, քաղցրավենիք խնդրում` արտասանելուվ Հելոունինին բնորոշ  «Trick or treat?» (Խորամանկություն,  թե՞ հյուրասիրություն) արտահայտությունը: Այնուհետեւ զարդարում են դդում-լապտերները եւ խմում տոնին բնորոշ ըմպելիքներ:  

Հայկական ավանդապաշտ համայնքը վերջին տարիներին  հանդես է գալիս տոնը Հայաստանում արգելելու կոչերով: