Որոտանի հատուածին մէջկ ատրպէյճանցի զինուորականը անթենայով խփած է հայ երիտասարդին: Այս մասին յայտնած է Գորիսի փոխքաղաքապետ Կարէն Քոչարեան` խօսելով միջադէպերուն մասին, որոնք տեղի կ'ունենան Գորիս-Կապան ճանապարհի այն հատուածին մէջ, որ անցած է Ատրպէյճանին:
«Ատրպէյճանցի զինուորականը հայհոյել է այդ ճանապարհով անցնող շուռնուխցի երիտասարդին, ոստքով խփել է նրա մեքենային, երիտասարդն էլ ասել է` ինչ ես անում, ասել է` ձայնդ կտրի ու ձեռքի ռացիայի անթենայով խփել է երիտասարդին, ասել է` ձայնդ կտրի», պատմեց փոխքաղաքապետը:
Գորիսի փոխքաղաքապետը նաեւ յայտնեց, որ օրերս Որոտանի հատուածին մէջ ճանապարհի եզրով մեքենան անցնած ատեն ատրպէյճանցիները կոշով հարուածած են հայկական բեռնատարին:
«Նրանք դա դիտաւորեալ են արել, բաւական մեծ վնաս են հասցրել, կարելի է ասել, քապինան լրիւ աւիրել են, մեքենան պատկանում է «Ապաւէն» բեռնափոխադրող ընկերութեանը: Մեր վարորդներին էլ նրանք վիրաւորում ու սպառնում են», ըսաւ ան: