image

Ատրպէյճան զօրքեր կը կուտակէ. Ա. Աբովեան

Ատրպէյճան զօրքեր կը կուտակէ. Ա. Աբովեան

Ատրպէյճանցիները կը կուտակեն զօրքեր, թէ՛ մեր տարածքներուն մէջ, որոնք իրենք բռնագրաւած են եւ թէ՛ սահմանամերձ գօտիներու մէջ։ Այս մասին իր ֆէյսպուքեան էջով գրած է նախկին ԲՀԿ-ական պատգամաւոր Արման Աբովեանը:

«Իրականում իրավիճակը գնալով լարւում է։

Ատրպէյճանցիները կուտակում են զօրքեր, թէ’ մեր տարածքներում, որոնք իրենք օկուպացրել են եւ թէ’ սահմանամերձ գօտիներում։

Արդէն կան ակնյայտ ազդակներ, որ ռազմական իրավիճակը հնարաւոր է կտրուկ լարուել։

Օրինակ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը (ՀՀ ԱՄՆ-ի դեսպանատան միջոցով) զգուշացնում է իր քաղաքացիներին, զերծ մնալ Սիւնիքի որոշ հատուածներ այցելելուց։

Յիշեցնենք, որ 44 օրուայ պատերազմից առաջ, ամերիկացիները նոյն զգուշացումներն էին տալիս։ 

Ի՞նչ են անում Հայաստանի իշխանութիւնները։

Ի հարկէ, ոչ մի բան, բացի ինչ որ տարօրինակ եւ կասկածելի շարժումներից։

Եւ այս պարագայում երեք հարց։

Ի՞նչ օրակարգով են հանդիպելու Պրիւսէլում՝ Ալիեւը եւ Փաշինեանը։

Ինչո՞ւ են հանդիպում հենց Պրիւսէլում, այն պարագայում որ արդէն մէկ ամիս է, ինչ պտտւում են խօսակցութիւններ, որ հանդիպումը պէտք է տեղի ունենար եռակողմ ֆորմաթով՝ Ռուսաստան-Հայաստան-Ատրպէյճան։

Եւ ամենակարեւորը...

նախատեսւո՞ւմ է արդեօք ստորագրել ինչ-որ փաստաթուղթ։

Ես շատ կոռեկտ եմ հիմա՝ անհամեմատ կոռեկտ», գրած է ան։